ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն
25.07.2014 | 19:03

Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ՝ Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն: Հուլիսի 28-ից կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները: Տեսախցիկները կգործարկվեն հետևյալ խաչմերուկներում. Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, Հր. Քոչար փողոց-Գյուլբենկյան փողոց, Արցախի փողոց-Էրեբունու փողոց, Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց, Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց, Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց, Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց, Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ